Պուտինը կարծում է՝ Ուկրաինայի հետ պատերազմը մոտենում է ավարտին

Պուտինը հայտարարել է, թե պատերազմը մոտենում է ավարտին և պատրաստ է բանակցել Եվրոպայում անվտանգության նոր կարգավորումների շուրջ, բանակցային հնարավոր գործընկեր նշելով Շրոյդերին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հայտարարել է, որ իր կարծիքով, Ուկրաինայի հետ պատերազմը մոտենում է ավարտին։ «Կարծում եմ, որ հարցը մոտենում է ավարտին», – լրագրողներին ասել է Պուտինը։ Նա նաև նշել է, որ Մոսկվան պատրաստ է բանակցել Եվրոպայում անվտանգային նոր կարգավորումների շուրջ՝ հավելելով նաև, որ իր համար նախընտրելի բանակցային գործընկերը Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրոյդերն է։ Նախորդ շաբաթ Financial Times-ը, հղում անելով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային, գրել է, որ ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի նախագահի հետ հնարավոր բանակցությունների։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել էր, որ ԵՄ-ն ունի Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու «ներուժ», և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աջակցում է դաշինքին այդ հարցում։ Պուտինն այս հայտարարությունն արել է առանց ռազմական տեխնիկայի ցուցադրության մայիսիննյան շքերթից ժամեր անց։ Կարմիր հրապարակում ունեցած ելույթի ժամանակ նա կրկին վստահեցրել էր, որ Ռուսաստանը կհաղթի Ուկրաինային։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր մայիսի 9-ից 11-ը հրադադարի մասին, որին համաձայնվել են Ռուսաստանը և Ուկրաինան։ Թրամփը նշել է.. «Ես կցանկանայի տեսնել մեծ երկարաձգում
Վլադիմիր Պուտին, Ուկրաինայի հետ պատերազմ, Եվրոպայի անվտանգության կարգավորումներ, Գերհարդ Շրոյդեր, ԵՄ բանակցություններ, հրադադար մայիսի 9-11, Դոնալդ Թրամփ