General News

Բուլղարիան հաղթեց «Եվրատեսիլ 2026»-ում՝ 516 միավորով

Մատչելիության հղումներ Անցնել հիմնական բովանդակությանը Անցնել հիմնական մենյուին ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ «Ազատության» բոլոր կայքերը Բուլղարիան՝ «Եվրատեսիլ 2026»-ի հաղթող 5 րոպե առաջ Բուլղարիան՝ «Եվրատեսիլ 2026»-ի հաղթող Բուլղարիան ներկայացնող Դարան վեր է բարձրացնում հաղթական գավաթը, «Եվրատեսիլ 2026», Վիեննա, 17-ը մայիսի Բուլղարիայի պատվիրակ Դարան հաղթեց երեկ Վիեննայում կայացած «Եվրատեսիլ 2026» երգի 70-րդ մրցույթում՝ ազգային ժյուրիների և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում հավաքելով 516 միավոր։ Բուլղարիան 15-րդ անգամ էր մասնակցում միջազգային մրցույթին։ 343 միավորով երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Իսրայելի ներկայացուցիչ Նոամ Բետանը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց ռումինացի Ալեքսանդրա Կապիտանեսկուն՝ 296 միավորով։ Վերջին՝ 25-րդ հորիզոնականում Միացյալ Թագավորությունն էր, որը 1 միավոր վաստակեց։ Հայաստանի պատվիրակ Սիմոնը մայիսի 14-ին կայացած կիսաեզրափակչի լավագույն տասնյակում չէր հայտնվել և դուրս էր մնացել մեծ եզրափակչից։ «Եվրատեսիլ»-ն արդեն հրապարակել է կիսաեզրափակիչների մանրամասն արդյունքները։ Երկրորդ կիսաեզրափակչի 15 մրցակցի շարքում Հայաստանը 49 միավորով զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը՝ 30 միավոր ստանալով ազգային ժյուրիներից, 19 միավոր՝ հեռուստադիտողներից։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը չանցավ «Եվրատեսիլ»-ի եզրափակիչ 2018-ից ի վեր սա եվրատեսիլյան առաջին եզրափակիչն էր, որին հարավկովկասյան որևէ պետություն մասնակցելու ուղեգիր չէր ստացել։ Այս տարի միջազգային երաժշտական երգի մրցույթին 35 պետություն էր մասնակցում, ինչը պակաս է նախորդ տարիների մասնակիցների թվից։ Իսլանդիան, Իսպանիան, Իռլանդիան, Նիդերլանդները և Սլովենիան հրաժարվել են մասնակցել՝ Իսրայելի ներգրավման պատճառով։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 10 երկիր անցավ «Եվրատեսիլ»-ի եզրափակիչ, Վրաստանը դուրս մնաց պայքարից «Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը կներկայացնի Սիմոնը՝ Paloma Rumba երգով «Եվրատեսիլ» 2025.

կազմակերպիչները մտադիր են քվեարկության դնել Իսրայելի մասնակցության հարցը Վիեննան կհյուրընկալի «Եվրատեսիլ 2026»-ը Բուլղարիան՝ «Եվրատեսիլ 2026»-ի հաղթող

Եվրատեսիլ 2026, Բուլղարիա, Դարա, Սիմոն, Իսրայելի Նոամ Բետան, Հայաստանի կիսաեզրափակիչ

Secret Link