Իրանում կախաղան են հանել 30-ամյա տղամարդու՝ լրտեսության մեղադրանքով

Իրանում իշխանությունները կախաղան են հանել 30-ամյա տղամարդու՝ Իսրայելի օգտին լրտեսության մեղադրանքով։ Սա երկրում փետրվարի վերջից իրականացված վեցերորդ մահապատիժն է։
Մատչելիության հղումներ Անցնել հիմնական բովանդակությանը Անցնել հիմնական մենյուին ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ «Ազատության» բոլոր կայքերը Իրանում կախաղան են հանել 30-ամյա տղամարդու 5 րոպե առաջ Իրանում կախաղան են հանել 30-ամյա տղամարդու Իրանում իշխանությունները այսօր կախաղան են հանել 30-ամյա մի տղամարդու, որը դատապարտվել էր Իսրայելի օգտին լրտեսության համար։ Սա այդ մեղադրանքով արդեն վեցերորդ մահապատիժն է երկրում փետրվարի վերջից՝ Իրանի դեմ ԱՄՆ-իսրայելական պատերազմի մեկնարկից ի վեր։ Իրանական դատական համակարգի «Միզան Օնլայն» կայքը 32-ամյա Էհսան Աֆրեշթեհին նկարագրել է որպես «Նեպալում Մոսադի կողմից մարզված լրտես, որը գաղտնի տեղեկատվություն է փոխանցել Իսրայելին՝ գումարի դիմաց»։ Նորվեգիայում գործող երկու իրավապաշտպան կազմակերպությունների համաձայն, սակայն, «տղամարդը հերքել է այդ մեղադրանքները և պնդել, որ իրեն հեռուստատեսությամբ «պարտադրել են խոստովանական ցուցմունքներ տալ», որոնք կորզվել են կտտանքների միջոցով։ Իրավապաշտպան խմբերը հայտնել են, որ նա ապրել է Թուրքիայում, Իրանի իշխանություններից ստացել է երաշխիքներ, որ կարող է անվտանգ վերադառնալ տուն, բայց ձերբակալվել՝ ժամանելուն պես։ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմից հետո Իրանի իշխանությունները նաև մահապատժի են ենթարկել 25 տղամարդու՝ բողոքի ցույցերին մասնակցելու կամ՝ արգելված ընդդիմադիր խմբավորումների հետ կապերի համար։ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հերթական մահապատիժն Իրանում Իրանում հերթական մահապատիժն է իրականացվել Իրանում տղամարդը մահապատժի է ենթարկվել ԱՄՆ-ի և Իսրայելի օգտին լրտեսության մեղադրանքով Միացիր մեզ Տելեգրամում Սեղմել այստեղ Իրանում կախաղան են հանել 30-ամյա տղամարդու
Իրան մահապատիժ, կախաղան, լրտեսություն Իսրայելի օգտին, Էհսան Աֆրեշթեհ, իրավապաշտպան պնդումներ, ԱՄՆ-իսրայելական լարվածություն